From the recording Autumn Raindog 2018

Lyrics

ԵՐՋԱՆԻԿ ԱՐՔԱՅԱԶՆԸ

Ախ այդ դեմքերը՝ գետաձիու կաշի,
Ախ այդ աչքերը՝ հոգու կափարիչ,
Այստեղ ես օտար եմ, այստեղ ես օտար եմ,
Ես եկել եմ ուրիշ, ուրիշ աշխարհից:

Նրանք, որ կարված են իրենք իրենց մեջ,
Նրանք, որ սնվում են իրենք իրենցով,
Ախ, այդ դեմքերին ոչ մուտք կա, ոչ ելք,
Համակ կշտություն, ոչ մի կաթիլ սով:

Այդ մարդիկ, այդ մարդիկ, ախ, ինչ սառն են նրանք,
Նրանց շունչը սառույց է՝ անողոք ու սպանող,
Ու ամբողջ մի կյանքից՝ ոչ մի կետ շփման,
Ու ամբողջ ընթացքում՝ ոչ մի լար՝ կապող,

Այդ մարդիկ, այդ մարդիկ մեռած են այնքան,
Այսքան շատ մարմին, այդքան քիչ ապրող,
Եվ ամբողջ մի կյանքից՝ մի սիրտ՝ չոորացած,
Եվ ամբողջ ընթացքում՝ միայն կեր լափող:

Իմ ծիծեռնակ բարի, դու մնա, դու մնա ինձ հետ,
Այս գիշերն աշխարհի միասին անցնենք,
Առ ինձ քո թևերին, տարի ինձ հետ՝ երկինք,
Իմ ծիծեռնակ փոքրիկ՝ իմ սիրտ, իմ սիրտ, իմ սիրտ, իմ սիրտ ․․․