0:00/???
  1. Autumn Raindog

From the recording Autumn Raindog 2018

Lyrics

ԱՆՁՐԵՎԱՇՈՒՆ

Ճանապարհ ընկա, գնացի այս աշխարհի,
Անհանգիստ ու չորս ամենամութ անկյունները,
Որ գտնեմ-բերեմ իմաստն իմ գոյության:

Բայց այդպես էլ ես չհայտնաբերեցի,
Նոր տերեր, գանձեր կամ էլ ճշմարտությունը շատ մեծ,
Միայն մի փոքրիկ լուսին առանց տիրոջ:

Կրկներգ

Հետ․․․ հետքերը թողել եմ, վերադարձի հետքը,
Որ մի օր ես վազեմ իմ տուն,
Հետ․․․ թողել եմ իմ հետքը,
Բայց չեմ թողել հույսը,
Որ մի օր հետ կվազեմ իմ տուն:

Ու երբ քարշ տվի լուսինն իմ հետևից,
Դուք ինձ նայեցիք զարմացած ու սուլեցի ք,
Բայց ես արդեն չունեի ցանկություն ոռնալու:

Մի քիչ կանգնեցի լուռ, մտամոլոր,
Զուսպ կատաղությամբ հաչեցի ու ցատկեցի,
Որ բռնեմ քղանցքը Ծիր Կաթինի:

Կրկներգ