0:00/???
  1. The Day We Met

From the recording Autumn Raindog 2018

Lyrics

ՄԵՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ

Մեր հանդիպման օրը ես չեմ մոռացել,
Ոչ մի նման բան դեռ չէի զգացել,
Կամ դա սեր էր խելագար՝ առաջին հայացքից,
Կամ վերին պատիժ՝ ընկած գլխիս երկնքից։

Մեկը մեր երգերը գրել ու ագուցել էր,
Բայց վաղուց արդեն նրանց հանգույցը արձակվել է, ու

Սա է, որ կուզեի պատմել քեզ ու ոչինչ,
Ոչինչ չթաքցնել, ասել ամեն ինչ
Ու քեզ ցույց տալ, թե ով էի ես մինչ այդ,
Եվ ինչ դարձա ես քեզ հանդիպելուց ի վեր։

Մեր հանդիպման օրը տագնապ մենք չզգացինք,
Գուցե նրանից, որ միասին մեկ շիշ ջին դատարկեցինք,
Իսկ հետո արդեն երբ մի քիչ էլ խմեցինք,
Միմյանց հավերժական սիրո խոստում տվեցինք։

Մեկը մեր երգերը գրել ու ագուցել էր,
Բայց վաղուց արդեն նրանց հանգույցը արձակվել է ու

Ու սա է, որ կուզեի պատմել քեզ ու ոչինչ,
Ոչինչ չթաքցնել, ասել ամեն ինչ
Ու քեզ ցույց տալ, թե ով էի ես մինչ այդ,
Եվ ինչ դարձա ես քեզ հանդիպելուց ի վեր։