From the recording Autumn Raindog 2018

Lyrics

ԽՈՏԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Թույլ ու թեթև մի հարված,
Շունչը պահած մի հովիկ,
Մեզ կտանի հանգիստ ցած,
Կխոնարհի բոլորին:

Մեզ կջարդի ամեն ձի,
Մեզ կծամի ամեն կով,
Բայց մենք կպած ենք հողին,
Բայց մենք ամուր ենք երգով:

Ու երբ ահեղ, խելահեղ մրրիկը հսկաներ զգետնի,
Մեն առույգ, նոր ուժ առած, կհառնենք կրկին:

Մենք ամեն ինչ կզիջենք,
Չենք ասի ոչ-ոքի՝ ոչ:
Ու մեզ մարդիկ կկոչեն
Թույլ ու անկամ կանաչ խոտ:

Մեզ կջարդի ամեն ձի,
Մեզ կծամի ամեն կով,
Բայց մենք կպած ենք հողին,
Բայց մենք ամուր ենք երգով:

Ու երբ ահեղ, խելահեղ մրրիկը հսկաներ զգետնի,
Մեն առույգ, նոր ուժ առած, կհառնենք կրկին: