0:00/???
  1. Mason

From the recording Autumn Raindog 2018

Lyrics

ՈՐՄՆԱԴԻՐ
Պատանդն էի ես մի ժամանակ իմ երազների,
Ցանկանում էի տուն կառուցել գետի ափին,
Տուն, որը պետք է ինձ պաշտպաներ վտանգից,
Տուն, որը պետք է շունչ հաղորդեր իմ կյանքին:
Քարը քարին, ոչ ավազին,
Տունը քարից կամ աղյուսից,
Քարը քարին ու շաղախին,
Տունը քարից կամ աղյուսից:
Անապատի հողմն ու Փոթորկալից ծովը, չեն սասանի հիմքը իմ,
Անդավաճան ձեռք է շարել պատերը, Երազանքի տունս է սա
Մեկ մեկ արդեն (նույնիսկ) չեմ գիտակցում որտեղ եմ ես,
Ու վստահ չեմ, հյուր եմ այստեղ, թե տանտեր,
Շատ կուզեի տեղավորվել մեծ ծառի գագաթին,
Ու սևեռել հայացքս իմ անորոշ ապագային:
Քարը քարին, ոչ ավազին,
Տունը քարից կամ աղյուսից,
Քարը քարին ու շաղախին,
Տունը քարից կամ աղյուսից:
Անապատի հողմն ու Փոթորկալից ծովը, չեն սասանի հիմքը իմ
Անդավաճան ձեռք է շարել պատերը, Երազանքի տունս է սա․․․