0:00/???
  1. Traitor

From the recording Autumn Raindog 2018

Lyrics

ԴԱՎԱՃԱՆ

Ես երգերի անհոգ հետախույզ էի,
Մեղեդիների խորհրդավոր լրտես,
Եվ բարձրանալու իմ բաժին լույսը,
Սրտի եզրի ջրհորից էի գտել:

Դեգերումներում իմ գաղտնի և ուրախ,
Ես մոլորվել էի անծանոթ կողմերում,
Երբ աղջամուղջից որպես Արեգակ,
Իմ դեմ հառնեցին մեծափառ արքաները:

Ու ես ապշահար ծնկեցի,
Ու ես կարկամած մարեցի,
Իսկ նրանք ինձ անթարթ նայեցին,
Ու տեսան ․․․

Նրանք ինձ պահ տվեցին մի աշխարհ ոսկեթել,
Բանալի մի լուսե, մի նամակ երկնային,
Նրանք ինձ պատվիրեցին հանկարծ չքնել,
Որ երբեք չկրճատվեն այդ երկրի սահմանները:

Ու ես պապանձված ցնծացի,
Ու ես երջանիկ արտասվեցի,
Իսկ նրանք ինձ երկար նայեցին,
Ու հեռացան ․․․

Արթնացա երեկ, երեքն անց կեսին,
Երեսուն տարի հետ նայեցի շփոթված,
Իմ աշխարհն անցել էր որպես մի տեսիլք,
Ամեն ինչ անցած էր, անցած գնացած:

Դավաճան, անշնորհք դավաճան,
Չպահեցիր ոչինչ, անգամ
Մի արահետ չպահեցիր:

Դավաճան, ակամա դավաճան,
Կամակոր կրքերին անկամ
Գերի մնացիր: