0:00/???
  1. Road

From the recording Autumn Raindog 2018

Lyrics

ՃԱՆԱՊԱՐՀ

Ինչքան սարեր ելնեմ,
Ինչքան լճեր լողամ,
Ինչքան ձորեր իջնեմ,
Անձրևներից դողամ,

Ինչքան երգեր պիտի
Կապեմ ծառի ճյուղից,
Կորած շավիղներից,
Գտնեմ միակ ուղին,

Որ դուրս գամ Ճանապարհ, Ճանապարհ,
Դեպի քո սիրտը,
Երկար Ճանապարհ, Ճանապարհ,
Դեպի քո սիրտը:

Քանի քամի գրկեմ,
Քանի աղբյուր բանամ,
Քանի անգամ մեռնեմ,
Հառնեմ ու հետ դառնամ:

Որ դուրս գամ Ճանապարհ, Ճանապարհ,
Դեպի քո սիրտը,
Դժվար Ճանապարհ, Ճանապարհ,
Դեպի քո սիրտը:

Ու երբ կմաշեմ
Յոթ զույգ երկաթ մաշիկ,
Պողպատ յոթ ցուպ իմ ձեռքերում,
Այնժամ կհիշեմ,
Որտեղ է բանալին՝ պահված
Գաղտնի բավիղներում:

Երկար,
Ճանապարհ,
Ճանապարհ,
Դեպի քո սիրտը: