0:00/???
  1. Spring

From the recording Autumn Raindog 2018

Lyrics

ԳԱՐՈՒՆ

Տուն 1
Արթնացա, իսկ ծառերն արդեն հագնվել են,
Բողբոջներն անամոթ լեզուները հանել են,
Տանիքին անկանոն հառաչող կատուներ են,
ճնշում են չափում տատիկներ-պապիկները:
Հե՛յ
Մարդիկ հեղձուկ բներից հեղեղվում են,
Փողոց են լցվում, փոթորկվում ու հորդում են,
Էլ չեն համբերում, էլ չեմ համբերում,
Ես էլ դուրս եմ վազում՝ բոլորին գրկելու:

Կրկներգ

Գարուն, գարուն բացվեց մեր աչքերում,
Գարուն, գարուն բացվեց մեր սրտերում,
Գարուն ...

Տուն 2
Ամենուր, ամեն օր, ամեն մեկն է գարուն,
Երակներս երգում են ու շունչս՝ պարում,
Ժպտադեմ, մեղրահեր, հերարձակ աղջիկներ են,
Պտտում բոցավառ, ջերմաշունչ ջահելները:
Հե՛յ

Ու էլ ոչ մի կապանք չի կարող կաշկանդել,
Գարնան կախարդանքն անհնար է քանդել,
Ոչ մի խև խեղկատակ, ոչ մի մութ մթնածին,
Չի կարող դիմանալ էս գարնան արածին:

Կրկներգ

Գարուն, գարուն բացված մեր աչքերում,
Գարուն, գարուն բացված մեր սրտերում,
Գարուն …